National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.12.2022
Նախատեսվում է ստեղծել ինդուստրիալ կոմիտե, որը կընտրի հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպությանը
1 / 18

Հայաստանում հեռուստատեսային չափիչի միջոցով են որոշվում գովազդային մանրամասները: Ունենք իրավիճակ, երբ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները դժգոհ էին չափիչի աշխատանքից: Սա նաեւ խաթարում էր հեռուստաընկերությունների եւ համայնքի միջեւ ներքին համերաշխությունը: Այդ խնդիրը լուծելու համար Հանրային եւ Շանթ հեռուստաընկերությունները համատեղ միջազգային աուդիտ պատվիրեցին: Ստուգման արդյունքում պարզվեց, որ կան խախտումներ: Աուդիտ իրականացնող միջազգային ընկերությունն այս տարվա հունվարին վերջնական եզրակացություն փոխանցեց, որի համաձայն՝ տվյալ ընկերության չափումների հետ կապված կան խնդիրներ:

Համամիտ ենք, որ չափումները պետք է վերահսկվեն հեռուստաընկերությունների կողմից: Այժմ մասնավոր ընկերությունը կարող է չափումներ իրականացնել, եւ դրանց հիման վրա որոշվի ամբողջ գովազդային դաշտի գումարի բաշխվածության հարցը, ինչը խնդրահարույց է: Այդ անարդարության զգացումն է եղել աուդիտ իրականացնելու պատճառը. ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 22-ին նախաձեռնած քննարկման ժամանակ ելույթ ունենալիս ոլորտի խնդիրներն է բարձրաձայնել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Քննարկումների առանցքում ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծն է: Նախատեսվում է ստեղծել ինդուստրիալ կոմիտե, որը կսահմանի հեռուստալսարանի չափանիշները, մրցութային կարգով որոշակի ժամկետով կընտրի համապատասխան չափումներ իրականացնող կազմակերպությանը:

Քննարկմանը մասնակցել են հեռուստաընկերությունների տնօրեններ եւ ներկայացուցիչներ, Կառավարության անդամներ:

Հովհաննես Մովսիսյանի գնահատմամբ այսօրվա հանդիպման նպատակն է նաեւ իրազեկել գովազդային դաշտի խաղացողներին՝ գովազդատուներին, գովազդային գործակալություններին, միջազգային գովազդ բաշխողներին, չափիչ ընկերություններին, որ օրենքի ընդունումից հետո խաղի կանոնները՝ գովազդը բաշխելու ձեւը, չափումները դաշտում փոխվելու են:

«Այս օրենսդրական նախաձեռնությունը մեր բոլորի անունից է, եւ մենք եկել ենք համաձայնության, թե հեռուստատեսային դաշտում ինչ խաղի կանոններ պետք է սահմանվեն: Մենք առաջարկում ենք հնարավորինս շուտ ընդունել օրենքը, որ մենք կարողանանք արագ հայտարարել հեռուստատեսային դաշտի չափող ընկերության մրցույթ, բոլոր հեռուստաընկերությունները մասնակցեն այդ մրցութային ընթացքին, մենք ընտրենք, թե ով է չափումներն իրականացնելու, ունենանք օրենքով սահմանված վերահսկողական գործիքներ: Մենք ընտրենք, վերահսկենք եւ ստանանք տվյալներ, ինչի միջոցով գովազդը կբաշխվի: Մենք ասելով՝ նկատի ունեմ բոլոր շահառուներին՝ գովազդատուներ, գովազդային գործակալություններ, գովազդառուներ, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով»,-ասել է Հովհաննես Մովսիսյանը: Նրա գնահատմամբ պետք է օրենսդրական նախաձեռնության օգնությամբ ինքնակարգավորման մեխանիզմներ ներդրվեն դաշտում, եւ գործընթացը վերահսկվի:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով էլ օրենսդրական փոփոխությունը թույլ կտա ավելի արդար բաշխել գովազդային բյուջեները, որոնք կվերականգնեն տարբեր գովազդային խաղացողների վստահությունը հեռուստաընկերությունների նկատմամբ: Ըստ նրա՝ հնարավորություն կստեղծվի նաեւ կրճատելու գովազդային ժամերը. հեռուստադիտողը ժամվա մեջ 14 րոպե գովազդ չի նայի: Տիգրան Հակոբյանի գնահատմամբ ինդուստրիալ կոմիտեի ստեղծումը կարեւոր է արդար գովազդային քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու տեսանկյունից:

«Այդ կառույցի հետ համատեղ կարող ենք մշակել այն համակարգը, որը կօգնի հեռուստաընկերություններին կատարելու հանրօգուտ գործունեություն, բարձրացնելու հեռուստաաշխարհի հաղորդումների որակը, վարելու անկախ խմբագրական քաղաքականություն, այլ ոչ թե կախված լինելու տարբեր քաղաքական եւ ֆինանսական խմբերից»,-նման կարծիք է հայտնել ՀՌՀ նախագահը:

Օրինագիծի հեղինակը եւս կարեւորել է ինդուստրիալ կոմիտեի ստեղծումը, որտեղ հնարավորինս քիչ կլինի պետական միջամտությունը: «Մեր պատկերացմամբ սա հավասարակշռված մոդել է, որտեղ մի կողմից պետությունն օրենսդրական ճանապարհով ստեղծում է իրավական հիմքեր եւ սահմանափակում իր միջամտությունը: Սա կարեւոր է հատկապես հեռուստաընկերությունների անկախության եւ ֆինանսական կայունության տեսանկյունից»,- փաստել է հանձնաժողովի նախագահը:

Նա նշել է, որ կոմիտեում որոշումն ընդունվելու է փոխհամաձայնության սկզբունքով: «Ո՛չ ՀՌՀ-ն, ո՛չ հեռուստաընկերությունները, ո՛չ գովազդատուները միանձնյա որոշում կայացնելու հնարավորություն չեն ունենալու»,-ասել է նա: Նշվել է, որ նախագծով առաջարկվող գաղափարին կողմ է նաեւ գործադիրը. Արդարադատության նախարարությունը որոշ առաջարկներ է ներկայացրել: Սիսակ Գաբրիելյանը հույս է հայտնել, որ տարեսկզբին նախագիծն ամբողջությամբ կընդունվի:

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանին հետաքրքրում էր, թե կա՞ ոլորտում գործող նմանատիպ այլ կազմակերպություն, թե միայն մեկ՝ գործող ընկերությունն է, որից բոլորը դժգոհ են, եւ օրենքի ընդունումից հետո եւս  հնարավոր է վերջինս մրցույթին մասնակցի: Հարցին ի պատասխան՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը պարզաբանել է, որ այդ հարցն իրենց էլ է մտահոգել, սակայն կարեւորը ոչ թե այն է, թե որ ընկերությունն է չափումն իրականացնելու, այլ՝ ով է սահմանելու խաղի կանոններն ու, առհասարակ, խաղի կանոններ ունենալն է: Նա կարեւորել է չափումներ իրականացնող ընկերության վրա հեռուստաընկերությունների վերահսկողական լծակներ ունենալը: Այժմ յուրաքանչյուրը Հայաստանում կարող է բացել ընկերություն եւ չափումներ իրականացնել, չկան հեռուստատեսային չափումներ իրականացնելու կարգավորումներ: «Այսինքն՝ կարող է նույն ընկերությունը մասնակցել, հաղթել, չափումները շարունակել, բայց մենք կունենանք արդեն վերահսկողական լծակներ: Մեզ համար կարեւորը համակարգը ներդնելն է»,-նշել է նա:

Հեռուստաընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչներն անդրադարձել են անցումային դրույթներով կարգավորվող որոշ խնդիրների, որոնք առաջիկայում աշխատանքային կարգով քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:


20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am